loading...

Երևանում 3 ավագ դպրոց կհատկացվի սիրիահայերի համար

06:36 03.08.2012

Կրթության և գիտության նախարարությունը, հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը, Հայաստան վերադարձած սիրիահայերի կրթության կազմակերպման նպատակով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականով Երևանում համապատասխան տարածքային բաշխմամբ առանձնացվել է երեք ավագ դպրոց։

Ըստ ԿԳՆ կայքի՝ այդ դպրոցներն են Կենտրոն համայնքում` թիվ 182, Արաբկիր համայնքում` թիվ 54 և Նոր Նորք համայնքում` թիվ 62–ը։

Սիրիահայերի կրթական կարիքների բավարարման նպատակով վերոնշյալ դպրոցներում կստեղծվեն համապատասխան պայմաններ` սիրիահայ դպրոցականներին պատշաճ կրթական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև վերջիններիս համար բարենպաստ միջավայր ստեղծելու և անհատական մոտեցում որդեգրելու համար:

Նյութի աղբյուր` tert.am

Դիտվել է 1563 անգամ

online-tv.am

Լրահոս