loading...

Զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի տարածքում եւ գերեվարվել է

08:27 08.08.2013

ilur.am  Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը։

նյութի աղբյուր` http://ilur.am/news/view/17034.html#.UgNULpWWsoU.facebook

 

Դիտվել է 3475 անգամ

online-tv.am

Լրահոս