Ինչքան ջուր է պետք նորածին երեխային
14:26 07.06.2013
Շատ երիտասարդ մայրեր, ծննդատնից դուրս գրվելուց հետո իրենց շատ անվստահ են զգում և չգիտեն, թե ինչպես խնամել նորածնին: Ինչ-որ խորհուրդներ, իհարկե, տալիս են ծննդատանը, կամ էլ փորձառու հարազատներն ու ընկերուհիները, սակայն ամեն դեպքում, յուրաքանչյուրն ինքն է ստիպված լինում հենվել սեփական փորձի վրա:
Այս հոդվածում կփորձենք պարզել այն, ինչն արդեն երկար տարիներ շատ վեճերի թեմա է դարձել, իսկ ավելի ստույգ այն մասին, թե արդյոք կարելի է նորածնին լրացուցիչ հեղուկ տալ այն դեպքում, երբ կրծքով սնուցման հետ մեկտեղ, նա նշված հեղուկը ստանում է: Եվ, ընդհանրապես, պետք է, արդյոք, ջուր տալ նորածնին, թե` ոչ:
Երկար տարիներ մանկաբույժները համոզված էին, որ նորածինները խմելու ջրի կարիք ունեն հենց ծնվելու օրվանից, դրա հետ մեկտեղ, հաշվի չառնելով այն փաստը, ինչը վերաբերում էր այն հարցին, թե ինչպես է սնուցվում նորածինը: Բժիշկներն ընդհանրապես տարբերություն չէին դնում կրծքով և կաթնային արհեստական խառնուրդներով սնուցվող երեխաների միջև:
Ներկայումս նորածինների սնուցման կարգն արմատապես փոխվել է: Ամբողջ աշխարհում այժմ կարծում են, որ երեխային մինչև 6 ամսական հասակը լրացուցիչ ջուր պետք չէ, այն դեպքում, երբ նա կրծքով է կերակրվում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները նույնպես չեն հանձնարարում մինչև 6 ամսական երեխաներին ջուր տալ, ընդգծելով, որ կրծքի կաթը լրացնում է ինչպես օգտակար նյութերի, այնպես էլ հեղուկի անհրաժեշտ պահուստները:
Դրա հետ մեկտեղ, նրանք նշում են, որ այն նորածիններին, ովքեր արհեստական կաթնախառնուրդներով են կերակրվում, անհրաժեշտ է սենյակային ջերմության մաքուր ջուր տալ` հիմնական սննդի ընդունման միջև ընկած ժամանակամիջոցում: Իսկ եթե երեխան հրաժարվում է ջուր խմելուց, չի կարելի դա նրան ստիպել:
Վերոնշյալը ճիշտ է միայն այն նորածինների համար, ում առողջությունը ոչ մի կասկած չի հարուցում: Եթե երեխան որևէ հիվանդություն ունի, հարկ է խորհրդակցել մանկաբույժի հետ այն առումով, թե արժե արդյոք նրան լրացուցիչ ջուր տալ:
Եթե խոսքը վերաբերում է կրծքով սնուցվող երեխաներին, ապա լրացուցիչ հեղուկի անհրաժեշտության բացակայությունը պայմանավորված է այն բանով, թե ինչքանով է մայրական կաթն օգտակար նյութերով հագեցած: Առաջին կաթը մոտ 87%-ով կազմված է ջրից և, ստացվում է, որ կերակրման ժամանակ նորածինը սկզբում խմում է ջուր, իսկ հետո նոր կաթ, ստանալով անհրաժեշտ քանակությամբ օգտակար նյութեր ու ճարպեր: Դրա համար էլ մասնագետները խորհուրդ են տալիս. այն դեպքում, երբ երեխան ջուր է ուզում, պետք պարզապես նրան նորից կրծքով կերակրել: Դա բավական է, որ նա ծարավը հագեցնի:
Հարկ է նշել, որ նորածնին ոչ ճիշտ կերակրելը, հատկապես, լրացուցիչ ջուր տալը, կարող է հանգեցնել կնոջ կաթի նվազման, որն էլ իր հերթին, բացասաբար կանդրադառնա երեխայի առողջության վրա: Մասնագետները նշում են նաև, որ երեխային չի կարելի ջուր տալ մինչև կերակրելը: Այդ դեպքում նա քաղցածության զգացումը լրացնում է ջրով, արդյունքում ավելի քիչ է ուտում, քան իրականում անհրաժեշտ է:
Չի կարելի մոռանալ նաև այն մասին, որ «մայրական ջուրն» ավելի օգտակար է ծորակի ջրից: Կաթի մեջ պարունակվող հեղուկն ամբողջովին զուրկ է աղերից, այն նշանակալիորեն փափուկ է սովորական ջրից և ունի մի շարք առանձնահատկություններ: Դա թույլ է տալիս հանել ոչ պիտանի ծանրաբեռնվածությունը նորածնի երիկամներից, որոնք դեռ բավականաչափ ամրացած չեն:
Չմոռանանք նաև այն մասին, որ շնորհիվ մայրական կաթի, նորածնի աղիներում զարգանում է անհրաժեշտ միկրոֆլորա: Իսկ ահա ավելորդ, «կողմնակի» ջուրը կարող է հանգեցնել գործընթացի խանգարման, ինչի հետևանքով երեխան կարող է տառապել դիսբակտերիոզով: Արհեստական կաթնախառնուրդներով կերակրվող երեխային սովորաբար բավական է այն ջուրը, որը պարունակվում է խառնուրդների մեջ, այնուամենայնիվ, մանկաբույժները հանձնարարում են կերակրման միջև ընկած ժամանակահատվածներում երեխային ջուր տալ: Ինչպես ասում են, կցանկանա, կխմի:
Նախկինում կարծում էին, որ 3-4 ամսականում երեխայի սննդի օրակարգում կարելի է ներառել մրգային և բանջարեղենային հյութեր: Սակայն, ներկայումս շատ մասնագետներ կարծում են, որ երեխային մինչև մեկ տարեկանը չարժե նման հյութեր տալ: Դա բացատրվում է այն բանով, որ մանկիկի դեռ չամրացած մարսողական ուղին պատրաստ չէ մարսել նման բարդ սնունդ: Նաև շատ կարևոր է նշել, որ մինչև մեկ տարեկանը, եթե նույնիսկ ցանկանում եք երեխային նման հյութեր տալ, դրանք չպետք է շաքար պարունակեն:
Լիովին հնարավոր է, որ երեխայի մոտ լրացուցիչ հեղուկի պահանջն առաջանա այն դեպքում, երբ նրան սկսեք պինդ սնունդ տալ: Նման սննդի յուրաքանչյուր կերակրումից հետո, հարկ է երեխային տալ 30-60 մլ հեղուկ (ջուր կամ կոմպոտ):
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Հայերի արկածները Սոչիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Ովքե՞ր են ռուսական էստրադայի գեյերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Հայկական նոր սեքսուալ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
-
ՊՐԵՄԻԵՐԱ. ՌՈԲՈ և ՀԱԿ ՋԱՆ . «Նոր սեր հին հիշողություններով». ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
ՊՐԵՄԻԵՐԱ. ՌՈԲՈ. Երգ նվիրված ընկերներին . ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Վթարի է ենթարկվել «Ամաս-Մեդիա» ՍՊԸ-ի տնօրենի ավտոմեքենան. կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Զվարթնոցում քամու հետևանքով տանիքն ամբողջովին թափվել է մեքենաների վրա. ՖՈՏՈ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Քանդակել են Քիմ Քարդաշյանի հղի և մերկ արձանը. ՖՈՏՈՇԱՐՔ
-
Քաղաքապետի տեղակալը «Toyota»-ով բախվել է «Mercedes G 300»-ին. ՖՈՏՈՇԱՐՔ
-
Արարատի մարզում. ավտոմեքենան 130 մետր գլորվել և գլխիվայր հայտնվել է ձորում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Սուրեն Խաչատրյանն ընկճված է և վախեցած. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Քիչ առաջ փլուզում է տեղի ունեցել Զվարթնոց օդանավակայանում
-
Սուրեն Խաչատրյանը հանցագործ է . ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Սուրեն Խաչատրյանը «Մարիոթում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Ազատամարտիկների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ. ՖՈՏՈ
-
Թուրքիայում սկսված ալիքը կարող է տարածվել Ադրբեջանի վրա
-
Վլադիմիր Գասպարյանն անձա՞մբ է համոզել Բուդաղյանների եղբորը վրեժխնդիր չլինել
-
Սուրեն Խաչատրյանին ազատեցին պաշտոնից
-
Սպանված զինվորի` Լյուքսի հետ վիրավորված զինծառայողը ոչինչ չի հիշում միջադեպից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Բուդաղյանների հարազատները նոր մանրամասներ են պատմում հունիսի 1-ի իրադարձությունների մասին