loading...

Ինքնասպան է եղել ոչ թե հայտնի գործարար Միշա Հայրապետյանը, այլ նրա ազգականը

12:57 19.08.2012

Երեկ երեկոյան shamshyan.com-ը` հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին տեղեկատվություն էր տարածել, որ իր առանձնատանը ինքնասպան է եղել հայտնի գործարար Միշա Հայրապետյանը: Հենվելով այս կայքի վրա գրեթե բոլոր լրատվամիջոցները, այդ թվում եւ մենք եւս տարածել էինք այս տեղեկությունը:

Այսօր Հայաստանի ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանն PanARMENIAN.Net- ին հայտնել է, որ տարածված ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը:

Ինքնասպանություն գործած քաղաքացին Միշա Հայրապետյանի ազգականն է, նույնպես գործարար Միշա Քալանթարյանը:

Մալխասյանը փոխանցել է, որ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել և դեռ հայտնի չէ ինքնասպանության պատճառը: Լրատվամիջացներից մեկի համաձայն Քալանթարյանը 76, իսկ մյուսի համաձայն` 70 տարեկան էր:

Նյութի աղբյուր` top-news.am
Դիտվել է 1177 անգամ

online-tv.am

Լրահոս