loading...

Հերթական խոշոր ավտովթարը Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

16:06 07.08.2013

shamshyan.com    Այսօր՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Mitsubishi մակնիշի 91 DN 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայով ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ոսկերչական գործարանի դիմաց գտնվող ծառին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկությունների, վթարի պատճառը եղել են ճանապարհին առաջացած մարդաբոյ փոսերը, քանի որ վարորդը, ընկնելով փոսերի մեջ, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և վթարի ենթարկվել: Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Էդիկ Պողոսյանի գլխավորությամբ: Ավտոմեքենայում հայտնաբերվել է Երևան քաղաքի Նորքի 1-ին զանգվածի Նելսոն Ստեփանյան 16 շենքի բնակիչ, 28-ամյա Արսեն Հարությունյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական, և ըստ տեղեկությունների, մեքենան վարել է վերջինս: Հետաքննիչ Է. Պողոսյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ «նկատեցինք, որ ավտոմեքենան ընկավ փոսերի մեջ, որից հետո ուժեղ պայթյուն լսվեց ու ավտոմեքենան բախվեց ծառին». փոսն ընկնելու հետևանքով վնասվել արանվադողը:

 

Նյութի աղբյուր` http://shamshyan.com/arm/2013-08-07-crash-yerevan.html
 

Դիտվել է 2789 անգամ

online-tv.am

Լրահոս