loading...

Ծեծկռտուք Գորիսում` Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ

10:59 13.07.2013

Aysor.am-ի տեղեկություններով` երեկ երեկոյան ժամը 23.00-24.00-ի սահմաններում Գորիսի կենտրոնում ծեծկռտուք է եղել` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի (մականունը` Աղալար) որդու` Էյներ Խաչատրյանի և ոմն Գոռի միջև:   

Շրջանառվող լուրերի համաձայն` եղել է նաև դանակահարություն:

Ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցին հայտնել են, որ երեկ երեկոյան ժամը 23.00-24.00-ի սահմաններում Գորիսի ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ Գորիսի կենտրոնում երկու հոգի վիճաբանում են:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 2 ընկերները հարբած վիճակում վիճաբանում են: Վերջիններս վերադառնում էին ծննդյան արարողությունից:

Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:

Նյութի աղբյուր` http://aysor.am/am/news/2013/07/12/surik-khachatryan-case/

Դիտվել է 4853 անգամ

online-tv.am

Լրահոս