loading...

Ծնողները սիրահարվելու համար սպանել են իրենց աղջկան, այնուհետև գլխատել նրա սիրած տղային

12:32 23.09.2013

Սպանություն է տեղի ունեցել Հնդկաստանի Հարյան նահագում: Ծնողները սպանել են իրենց աղջկան, ով սիրահարվել էր հասարակ տղայի եւ նրա հետ փախել Դելի: Ինչպես հաղորդում է Times Of India-ն մայրն ու հայրը խաբեությամբ «փախստականներին» վերադարձրել են տուն եւ ենթարկել բռնությունների, ապա` սպանել: 18-ամյա աղջիկը դանակահարվել է, իսկ նրա սիրեցյալը` գլխատվել: Ոստիկանությունը ձերբակալել է աղջկա ծնողներին:

Պարզվել է, որ այս դաժան սպանությունը կատարելու հարցում ծնողներին օգնել է նաեւ սպանվածի հորեղբայրը: Ծնողները խոստովանել են սպանությունը, սակայն չեն զղջացել: Նրանց ներկայացմամբ՝ աղջիկը խախտել է ավանդույթը` այդպիսով խայտառակելով ամբողջ ընտանիքը: «Եթե բոլորը վարվեն մեր նման, ապա այսօրինակ խախտումները կդադարեն», - համոզված են իրենց աղջկան սպանած ծնողները:

 

 

Դիտվել է 9029 անգամ

online-tv.am

Լրահոս