loading...

Կարտոֆիլի այս դիետայով 2 շաբաթում կնիհարեք 7 կիլոգրամով

11:08 08.08.2013

Operativ.am.  Առհասարակ կարտոֆիլը չի համարվում դիետիկ մթերք, սակայն այդ «համբավը» կարտոֆիլը ձեռք է բերել այն պատճառով, որ մենք իրականում այնքան էլ լավ չգիտենք, թե ինչպես այն պատրաստել: Իր վնասակար հատկությունները կարտոֆիլը ձեռք է բերում թավայի մեջ’ յուղով կամ որևէ սոուսով տապակվելիս: Այն կարտոֆիլը, որ մենք ամիսներով պահում ենք ձմռանն օգտագործելու նպատակով, իսկապես բարձր կալորիականություն ունի: Իսկ դա այն պատճառով, որ թարմ կարտոֆիլը չօգտագործվելով հետզհետե օսլա է հավաքում և բարձրացնում իր կալորիականությունը: Որպեսզի խուսափեք նրա գիրացնող հատկությունից, կերեք միայն թարմ կարտոֆիլ:

Կարտոֆիլի դիետա. Կարտոֆիլի դիետաներն անթիվ-անհամար են: Օրինակ, չորսօրյա դիետան ենթադրում է, որ առավոտյան նախաճաշին պետք է մեկ բաժակ կեֆիր խմել, ճաշին ուտել 200 գ կարտոֆիլի պյուրե, ընթրիքին’ աղցան (200 գ կարտոֆիլ, 1 ձու, սոխ և քացախ): Դիետայի արդյունքն ակնհայտ է դառնում նույնիսկ մեկ օր անց:

7-օրյա դիետայի ժամանակ պետք է օրական 8 միջին չափի կարտոֆիլ ուտել’ առանց աղի և յուղի: Պատրաստելու լավագույն միջոցը այն ջեռոցում եփելն է կամ մոխրի մեջ: Միակ բանը, որ կարող եք ավելացնել, չորացած կանաչին է: Պետք է մոռանալ հյութերի, ալկոհոլի, սուրճի մասին: Խմեք միայն ջուր և ինչքան հնարավոր է շատ:

Արդյունքը. Կարճաժամկետ դիետայի դեպքում Դուք կկորցնեք օրական 500 գ: Սակայն շատ տարվել այս դիետայով խորհուրդ չի տրվում: Դուք կարող եք լուրջ վնաս հասցնել Ձեր առողջությանը: 5 օրից ավել դիետան պահելը վտանգավոր է:

Եթե ընտրում եք երկարատև դիետան, արագ արդյունքի մի սպասեք: Այն նկատելի կլինի միայն 3-4 օր հետո: 2 շաբաթում կարելի է նիհարել մինչև 7 կգ:

Առավելությունները

Նախ կարտոֆիլն այն մթերքն է, որ հասանելի է բոլորին: Դիետայի համար ստիպված չեք լինի մեծ գումարներ ծախսել կամ խոհարարական հմտություններ կիրառել:

Կարտոֆիլը նաև համեղ է և կշտացնող, այնպես որ սովամահ չեք լինի և կարող եք նաև հաճույքով օգտվել դիետայից:

Կարտոֆիլի օգտագործումը օգտակար է նաև նյարդային համակարգի համար, կարգավորում է ճնշումը:

Կարտոֆիլը հարուստ է վիտամին C-ով:

Թերությունները

Եթե ճիշտ չընտրեք կարտոֆիլը, ամբողջ դիետան զուր կանցնի: Ընտրեք թարմ կարտոֆիլ:

Եթե դիետայի ընթացքում վիտամինային համալիրներ չօգտագործեք, ապա 1 շաբաթից խնդիրներ կունենաք մազերի, եղունգների, մաշկի և տրամադրության հետ:

 

Նյութի աղբյուր` http://operativ.am/?p=31373/%D4%BF%D5%A1%D6%80%D5%BF%

Դիտվել է 9402 անգամ

online-tv.am

Լրահոս