loading...

ԿԳՆ-ն սահմանել է վերաքննությունների ժամանակացույցը

11:59 18.08.2012

Հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի N 388-Ն հրամանով հաստատված ''Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը''՝ Հայաստանի հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանվել Է 2011-2012 ուստարվա 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական վերաքննությունների ժամանակացույցը:

Հանրակրթական ուսումնական հաստատությունները քննական թեստերը կարող են ստանալ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից:

Վերաքննությունների ժամանակացույցը՝ ստորև.

9-րդ դասարան
1. ''Հայոց լեզու և գրականություն'' - 21.08.2012թ.
2. ''Մաթեմատիկա'' -22.08.2012թ.
3. ''Բնագիտություն'' -23.08.2012թ.
(''Ֆիզիկա'', ''Քիմիա'', ''Կենսաբանություն'', ''Աշխարհագրություն'')
4. ''Օտար լեզու''-24.08.2012թ.
(''Ռուսերեն'', ''Անգլերեն'', ''Ֆրանսերեն'', ''Գերմաներեն'' և այլն)
5. Հայոց պատմություն-25.08.2012թ.

12-րդ դասարան
1. ''Հայոց լեզու և հայ գրականություն'' - 21.08.2012թ.
2. ''Մաթեմատիկա'' -22.08.2012թ.
3. ''Բնագիտություն'' -23.08.2012թ.
(''Ֆիզիկա'', ''Քիմիա'', ''Կենսաբանություն'', ''Աշխարհագրություն'')
4. ''Օտար լեզու''-24.08.2012թ.
(''Ռուսերեն'', ''Անգլերեն'', ''Ֆրանսերեն'', ''Գերմաներեն'' և այլն)
5. Հայոց պատմություն-25.08.2012թ.:

Նյութի աղբյուր` mamul.am

Դիտվել է 2780 անգամ

online-tv.am

Լրահոս