loading...

Կեսգիշերին 48-ամյա կինը Սեբաստիա փողոցում դանակահարել է ամուսնուն

10:08 13.09.2013

1in.am-ը գրում է.  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Զախարյանի նախագահությամբ սկսվում է Աննա Էլոյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ 48-ամյա Աննա Էլոյանը 2013 թվականի մայիսի 25-ի կեսգիշերին Երևան քաղաքի Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկի մերձակայքում վիճաբանել է իր փաստական ամուսնու՝ Հովնանի հետ: Գիշերային վիճաբանության ընթացքում Աննան, մեղադրանքի համաձայն, իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է Հովնանին ու նրա առողջությանը պատճառել ծանր վնաս:

Աննա Էլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Էլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

 

Նյութի աղբյուր` http://www.1in.am/arm/armenia_right_213799.html

Դիտվել է 3717 անգամ

online-tv.am

Լրահոս