loading...

Կլոր դեմքին համահունչ սանրվածքներ. ՖՈՏՈՇԱՐՔ

16:02 19.08.2012


Դեմքի կլորությունը շտկող սանրվածքներ
 

Նրանց համար, ովքեր ուզում են մի փոքր շտկել իրենց դեմքի կլորությունը, LN-ը ներկայացնում է հատուկ սանրվածքներ, որոնք կօգնեն այդ հարցում:

Շերտավոր սանրվածք: Շատ բան է կախված լավ կտրվածքից: Շերտավոր կտրվածքը տեսողականորեն երկարեցնում է դեմքը. այն ավելի նիհար է երևում: Խուսափեք բոբ սանրվածքներից և ընդհանրապես բոլոր միագիծ սանրածքներից: Նրանք շեշտը դնում են դեմքի վրա և կլորավուն դեմք ունեցողներին պարզապես հակացուցված են:

Մազափունջ: Դեմքի վրայի մազափնջերը պետք է լինեն երկար, բարակ և լավ ընդգծված: Նույնը վերաբերում է դիմային մազափնջին. այն պետք է մի փոքր երկարավուն լինի: Հիշեք, որ կարճ և հավասար մազափունջը նման է հորիզոնտալ գծի, որն անցնում է դեմքի վրայով, որի պատճառով էլ դեմքն ավելի կլորավուն և ուռած է ցույց տալիս:

Ձիու պոչ: Բարձր սանրվածքները տեսաողականորեն մեր դեմքը դարձնում են ավելի նիհար: Այդպիսի արդյունք ստանալու համար փորձեք այս տարբերակները' բարձր ձիու պոչ կամ բարձր և թեթևակի խառը, անզգույշ հավաքած կոս' թափթփված մազափնջերով:

Մազերի հավասար բաշխում: Եթե ուզում եք թաքցնել չափազանց կլոր այտերը, ապա մազերը բաժանեք երկու հավասար մասի:

Շերտաներկում: Մի քանի շերտ մազերի մեջ և Դուք տեսողականորեն կազատվեք մի քանի կիլոգրամից:



Նյութի աղբյուր` slaq.am

 
Դիտվել է 6995 անգամ

online-tv.am

Լրահոս