loading...

Կրակոցներ Չարբախ-Մասիս ճանապարհին

13:07 13.09.2013

slaq.am  Սեպտեմբերի 12-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանից ուղևորվել է Մասիս և «Նիսան» մակնիշի երկու ավտոմեքենաներից իր վրա կրակում են,-այս մասին Slaq.am-ին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից:

Մեկնած օպերատիվ խումբը Ներքին Չարբախ-Մասիս ճանապարհի 3-րդ կմ-ի ճամփեզրին հայտնաբերել է «Նիսան-Սանի» ավտոմեքենա, որի ձախ կողմում առկա էին հրազենային կրակոցի նմանվող 12 հետքեր, իսկ նույն կողմի հետևի անվադողն ամբողջությամբ վնասված էր:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ձեռնարկվում են միջոցառումեր ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
 
Նյութի աղբյուր` http://www.slaq.am/arm/news/152466/
Դիտվել է 4093 անգամ

online-tv.am

Լրահոս