loading...

Հենրիխ Մխիթարյանը այս մրցաշրջանում 25 գոլ է խփել

13:49 30.05.2013

Ինչպես գիտեք, Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերազանց մրցաշրջան անցկացրեց և խփած 25 գոլով Ուկրաինայի Պրեմիեր Լիգայում մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի թվով ռեկորդ սահմանեց:

Ակումբի պաշտոնական կայքը համեմատել է թիմի կիսապաշտպանների ելույթների հետ կապված այլ ցուցանիշներ: Այսպիսով՝ Մխիթարյանը 2012/13թթ մրցաշրջանում 44 հնարավորից մասնակցել է 42 հանդիպման (92%): Երկրորդ տեղում է Ֆերնանդինյոն (76%), իսկ առաջին եռյակը եզրափակում է Ալեքս Տեյշեյրան (67%):

Մխիթարյանն առաջինն է նաև գոլ + գոլային փոխանցում հաշվարկում: Հենրիխի ակտիվում կա 29 գոլ, 9 փոխանցում (38): Ալեքս Տեյշեյրան երկրորդն է (20), իսկ Վիլիանը՝ երրորդը (17):

Ակումբի կազմում դուբլի հեղինակ են դարձել 2 ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյանն ու Վիլիանը: Այստեղ ևս Մխիթարյանն ակումբային ռեկորդ է սահմանել: Հենրիխը մեկ մրցաշրջանում 8 անգամ դարձել է դուբլի հեղինակ:

Նյութի աղբյուր` 1in.am

Դիտվել է 1436 անգամ

online-tv.am

Լրահոս