loading...

ՀՀ պետպարտքը 1 տրիլիոն 861 մլրդ 261.0 մլն դրամ է

11:27 01.02.2014

ragir.am-ը գրում է.  Հայաստանի պետական պարտքը  2013 թվականի տարեվերջի դրությամբ կազմել է 1 տրիլիոն 861 մլրդ  261.0 մլն դրամ կամ 4 մլրդ 588.455 մլն ԱՄՆ դոլար: 

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն՝ այդ թվում՝ Հայաստանի արտաքին պարտքի չափը կազմում է 1 տրիլիոն 583 մլրդ 517.6 մլն դրամ կամ 3 մլրդ 903.751 մլն ԱՄՆ դոլար: 2012 թվականի տարեվերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել էր 1 տրիլիոն 764 մլրդ 475.3 մլն դրամ կամ 4 մլրդ 372.058 մլն ԱՄՆ դոլար: 

Այսպիսով, մեկ տարվա ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելացել է 96 մլրդ 785.7 մլն դրամով, այդ թվում՝ արտաքին պարտքը՝ 74 մլրդ 495.7 մլն դրամով:
2013 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ պետական պարտքի չափն ավելացել է 22 մլրդ 336.6 մլն դրամով՝ այդ թվում՝ արտաքին պարտքը՝ 20 մլրդ 721.4 մլն դրամով:

Դիտվել է 3174 անգամ

online-tv.am

Լրահոս