loading...

Հղի կանայք լավ հոգեբաններ են. հետազոտություն

06:26 05.02.2013

\"\"Բրիտանական Բրիստոլ և Աբերդին քաղաքների համալսարանների գիտնականների համատեղ անցկացրած հետազոտության արդյունքում պարզել է, որ հղի կանայք իրենց խորհուրդներով կարող են օգտակար լինել այնպես, ինչպես որակավորված հոգեբանները:

Պատճառն այն է, որ հղիները շատ զգայուն են դառնում մարդկանց էմոցիաների հանդեպ և ձեռք են բերում, կարելի է ասել, դրանք «դեմքից կարդալու» ունակություն: Այդ ամենն արդյունք է մի շարք հորմոնալ փոփոխությունների շնորհիվ, կարծում են գիտնականները:

Նրանք նշում են, որ «հոգեբանի տաղանդը» հատուկ է հատկապես հղիության 14-36-րդ շաբաթներում գտնվող կանանց:

Դիտվել է 1401 անգամ

online-tv.am

Լրահոս