loading...

Հնարքներ, որոնք կօգնեն նախապես պարզել երեխայի սեռը

12:59 09.08.2013

blognews.am   Անհամբե՞ր եք իմանալ, թե ինչ սեռի բալիկ եք ունենալու: Գոյություն ունեն հնարքներ, որոնք կօգնեն նախապես պարզել երեխայի սեռը: Բայց արդյո՞ք պետք է դրանց լուրջ վերաբերվել: Փորձենք պարզել:

Առասպել 1. Եթե կնոջ փորը մեծ է, տղա կծնվի

Իրականում. այս համոզմունքը հիմնված է ավելի շատ հոգեբանական ընկալումների վրա: Մենք սովոր ենք համարել, որ տղամարդիկ պետք է կանանցից ավելի խոշոր լինեն, թեև քիչ թիվ չեն կազմում խոշոր կանայք ու փոքրիկ տղամարդիկ: Նույնը հղիության ժամանակ է. փորիկի մեծությունը կախված է պտղի չափից: Իսկ այն իր հերթին կախված է գենետիկայից, սնվելուց (եթե մայրիկը շատ է ուտում, պտուղն էլ մեծ կլինի), հորմոններից:

Առասպել 2. Երեխայի սեռը կարելի է որոշել ապագա մայրիկի փորիկի ձևից. եթե այն սուր է, ապա տղա կլլինի, իսկ եթե փռված՝ աղջիկ

Իրականում. այս պարամետրերը պտղի վրա ընդհանրապես չեն ազդում: Փորիկի ձևը կախված է փորի մկանների վիճակից, հորմոններից, ինչպես նաև կնոջ քաշից: Բացի այդ` ամեն նոր հղիության ժամանակ կնոջ փորն ավելի է իջնում, լայնանում, քանի որ հղիության արդյունքում մկաններն ավելի են թուլանում:

Առասպել 3. Եթե հղին անընդհատ սոված է, ապա տղա է ծնվելու: Չէ՞ որ տղամարդիկ ավելի շատ են ուտում, քան կանայք

Իրականում. սա մասամբ է ճիշտ: Ախորժակը մեծանում է տղամարդու հորմոնների՝ տեստոստերոնի հաշվին, բայց դրանք կարող են օրգանիզմում լինել անկախ երեխայի սեռից: Քիչ դեպքեր չկան, երբ տղամարդկանց հորմոնների մեծ քանակություն կա այն կանանց մոտ, ովքեր անգամ հղի չեն, թեև հղիությունն իսկապես հորմոնային «փոթորիկ» է առաջացնում կնոջ օրգանիզմում:

Առասպել 4. Երեխայի սեռը կախված է ապագա մայրիկի քաշից. եթե կինը մեծ քաշ ունի, ավելի մեծ շանսեր ունի տղա ունենալու:

Իրականում. այո, մայրիկի քաշն իսկապես ազդում է երեխայի սեռի վրա, քանի որ արական սեռի պտղի զարգացման համար ավելի շատ սննդարար նյութեր են անհրաժեշտ: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ եթե կանայք հղիությունից առաջ կշռել են 54 կգ-ից պակաս, ապա նրանք հիմնականում աղջիկ են ունեցել: Թեև դա էլ 100 տոկոսանոց փաստ չէ:

Առասպել 5. Երիտասարդ զույգերն ավելի հաճախ են տղա ունենում:

Իրականում. այդպիսի օրինաչափություն ոչ միշտ է գործում: Տարիքի հետ տեղի է ունենում օրգանիզմի հորմոնային փոփոխություն, և դա կարող է ազդել ապագա երեխայի սեռի վրա, բայց ամեն մեկի մոտ դա տարբեր կերպ է լինում: Եվ հետո, ինչպե՞ս վարվել այն զույգերի հետ, որտեղ կնոջ և տղամարդու միջև տարիքային մեծ տարբերություն կա:

Առասպել 6. ՈւՁՀ-ի միջոցով հնարավոր է 100%-ով պարզել երեխայի սեռը

Իրականում. դա այդքան էլ այդպես չէ: Ավելի հեշտ է որոշել երեխայի սեռը, երբ տղա է: Բայց եթե երեխան, օրինակ, առաջ մեկնի ձեռքը, բժիշկը հեշտությամբ կարող է շփոթվել:

 

Նյութի աղբյուր` http://blognews.am/arm/news/74330/inchpes-parzel-apaga-erekhayi-sery.html

Դիտվել է 9077 անգամ

online-tv.am

Լրահոս