loading...

Հովիկ Աբրահամյանը պատժում է ՀԱԿ-ին

10:47 31.05.2013

ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ կառավարության ծրագրի վերաբերյալ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորների սուր քննադատական ելույթները բավական թանկ են նստել ընդդիմության վրա. «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշել է պատժել ընդդիմադիր ՀԱԿ խմբակցությանը` նրանց պատգամավորներին չընդգրկելով միջազգային խորհրդարանական պատվիրակությունների կազմում, գործուղումների մեկնող խմբերում:

Ընդ որում, ընդգծված բացասական վերաբերմունքը հենց ՀԱԿ խմբակցության պատգամավորների հանդեպ առավել քան նկատելի է, որովհետև թեև ՀԱԿ-ն ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է, սակայն նրա պատգամավորները
գրեթե չեն մեկնում գործուղումների, փոխարենը ՀՀԿ խմբակցությունից միանգամից մի քանի հոգի է ընդգրկվում պատվիրակությունների կազմում:

Նյութի աղբյուր` 1in.am

Դիտվել է 1560 անգամ

online-tv.am

Լրահոս