loading...

Ձերբակալել են Դեդ Հասանի սպանության մեջ մեղադրվող Րուֆատ Գյանջինսկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

15:12 11.09.2013

slaq.am Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը, սեպտեմբերի 8-ին Մոսկվայում, Ռուսակովսկի փողոցի վրա ձերբակալվել է 32-ամյա «օրենքով գող» Ուլֆատ Տագիևը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է ինչպես Րուֆատ Գյանջինսկի: Անցյալ տարվա դեկտեմբերից ձերբակալվածը գտնվել է միջազգային հետախուզության մեջ: Նա կասկածվում էր Մոսկվայում ադրբեջանական գործարար Ալիևի սպանության մեջ: Ինչպես հայտնում են ոստիկանները, Ալիևի սպանությունը միայն մեկ դրվագ է Րուֆատի արյունալի գործունեությունից:

Գյանջայի քաղաքացի Ուլֆատ Տագիևը «օրենքով գող» Րովշան Ջանիևի «սաներից» մեկն է, որը ստացել է «գողական» արտոնություններով անցյալ տարվա դեկտեմբերին, Դուբայում: Ինչպես հայտնում են օպերատիվ խմբի աշխատակիցները, Րուֆատի ձերբակալությունը, ով եկել էր Ռուսաստան ինչ-որ որոշակի նպատակով, երկարացվել է Ջանիևի մրցակիցներից որևէ մեկի կյանքը: Նշենք, որ Րովշանը ամսվա սկզբում իտալական իշխանությունների կողմից հայտարարվել է միջազգային հետախուզության մեջ Ինտերպոլի գծով:

Քանի որ Րուֆատը կասկածվում է Դեդ հասանի սպանության մեջ, նրա սպանությունը «դեդականների» համար համարվում է պատվի հարց: Այդ պատճառով բացառված չէ, որ «գողական» վճիռը կարող է հասնել Րուֆատին ավելի շուտ, քան նա կհայտնվի մեղադրյալների աթոռին:

 

Նյութի աղբյուր` http://www.slaq.am/arm/news/152079/

Դիտվել է 3571 անգամ

online-tv.am

Լրահոս