loading...

Ձերբակալվել է փոխտնօրենի 29-ամյա որդին, ով Վանաձորում դանակահարել էր ուսուցչին. ՖՈՏՈՇԱՐՔ

14:49 27.06.2013

Հունիսի 26-ին, Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Արեն Մնացականյանի կողմից ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ 29-ամյա Ակսել Մխիթարյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Վանաձոր քաղաքի Հովհաննես Աբելյանի անվան Պետական դրամատիկական թատրոնի փոխտնօրեն Արամ Մխիթարյանի որդին է, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր. Օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ) հատկանիշներով:

Նշված արարքի համար պատիժ է սահմանված ազատազրկում՝ 3-ից 7 տարի ժամկետով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան Արվեստի պետական քոլեջից Վանաձորի հիվանդանոց էր տեղափոխվել քոլեջի Մշակույթի և պատմության ֆակուլտետի դասախոս 35-ամյա Վասիլ Գևորգյանը, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի և ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել էին, որ դասախոսին դանակահարել է 29-ամյա Ա. Մխիթարյանը, և բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս մեղայականով ներկայացել է ոստիկանության Վանաձորի բաժին:



 









































































Նյութի աղբյուր` http://shamshyan.com/arm/2013-06-26-vanadzor-abelyan.html

Դիտվել է 4224 անգամ

online-tv.am

Լրահոս