loading...

Ձվի դեղնուցը այնքան վտանգավոր է, որքան ծխախոտը

10:52 20.08.2012

Ձուն սպիտակուցի, վիտամինների և ճարպային թթուների աղբյուր է, ինչը հուշում է նրա օգտակարության մասին: Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ձվի դեղնուցը կարող է ծխախոտի պես վնասակար լինել: Իր մեջ պարունակող խոլեստերինի բարձր բաղադրությամբ՝ այս մթերքը սրտանոթային համակարգի համար գրեթե նույնքան վտանգավոր է, որքան ծխախոտը,- հայտնում է Los Angeles Times-ը:

''Մեկ ձուն պարունակում է 100 կալորիա, իսկ ձվի դեղնուցը` 230 մգ խոլեստերին: Ընդհանուր առմամբ՝ օրական խոլեստերինի օգտագործումը չպետք է գերազանցի 300 մգ-ն'',- նշել է դիետոլոգ Ջեսսիկա Կրենդելլը:
Հայ մասնագետները, սակայն, նշում են, որ նախ համեմատությունն է սխալ. ծխախոտը, ի տարբերություն հավկիթի, ամբողջովին վնասակար է, մինչդեռ ձուն միայն չարաշահելու դեպքում է վնասակար. կարող է առաջացնել ալերգիաներ, նպաստել խոլեստերինի բարձրացմանը:

Նյութի աղբյուր` mamul.am


 
Դիտվել է 1612 անգամ

online-tv.am

Լրահոս