loading...

Ճանաչեք տղամարդու բնավորությունը` նրա հագած ըստ վերնաշապիկի

10:55 13.09.2013

Определяем его характер по рубашке!blognews.am  Մարմնագույնն ու ավազագույնը խոսում են տղամարդու ինտելեկտի մասին: Նա բավականին հանգիստ է ու շփվող, դժվար իրավիճակում իրեն արժանավայել է դրսևորում: Լավ դիվանագետ է, բայց ամեն աղջիկ չի կարող նման տղամարդու հետ լինել:

Եթե սիրում եք «վատ տղաների», որոնք չեն հանդուրժում մյուսների լիդերությունը, անում են այն, ինչ ցանկանում են` խախտելով կանոնները, ապա ուշադրություն դարձրեք կարմիրի և դեղինի սիրահարներին:

Определяем его характер по рубашке!

Դեղին կրում են հիանալի հումորի զգացումով լավատես տղամարդիկ: Նա ստեղծագործ մարդ է` կյանքի հանդեպ օրիգինալ հայացքներով և անսահման երևակայությամբ: Միայն մի «բայց» կա. դեղին վերնաշապիկով տղամարդուն կարող եք ձանձրացնել նույնքան արագ, որքան դուրն եք եկել: Ուստի նրա սիրո համար պետք է պայքարել: Նմանատիպ բնավորություն ունեն նաև նարնջագույն վերնաշապիկի սիրահարները. նրանք հսկայական էներգիա և կարծես մշտական շարժիչ ունեն:

Определяем его характер по рубашке!

Կանաչ վերնաշապիկներ կրում են պահպանողական տղամարդիկ: Նրանց լավագույն հատկանիշներն են` առատաձեռնություն, հանգստություն, տղամարդկություն: Ճիշտ է, երբեմն այս արժանիքների կողքին հայտնվում են նախանձն ու անտանելի խանդը:

Определяем его характер по рубашке!

Գիտե՞ք` որն է գույների թագավորը: Մանուշակագույնը: Ուստի պատրաստ եղեք արիստոկրատական բզիկների և եսակենտրոնության: Մանուշակագույն վերնաշապիկով տղամարդկանց հետ հետաքրքիր է, գուցե շանս լինի երկարատև հարաբերությունների, եթե պատրաստ լինեք ընդունել նրան որպես արքա, հաճոյախոսություններ անել և անգամ երբեմն կատարել նրա հրամանները:

Определяем его характер по рубашке!

Ժանրի դասականը սպիտակն է: Հիշեցնենք, որ եթե տղամարդը ստիպված է սպիտակ վերնաշապիկ կրել աշխատանքի բերումով, ապա դա հաշվի չենք առնում: Իսկ եթե նա իսկապես սպիտակի սիրահար է, ապա կարելի է եզրակացություններ անել: Ամենայն հավանականությամբ նա ստեղծագործ մարդ է ոչ ստանդարտ մտածողությամբ, բազմակողմանի զարգացած: Նրանց մեջ շատ է խորհրդավորությունը, երբեմն անհնար է ասել` արդյո՞ք նրանք կատակում են, թե՞ լուրջ են խոսում:

Определяем его характер по рубашке!

Հակառակը սև գույնն է: Սև նախընտրում են կասկածամիտ և մաքսիմալիստ մարդիկ: Նրանք պարկեշտ մարդիկ են, որոնք խորապես հավատում են իրենց իդեալներին: Նրանց դժվար է հետ համոզել որևէ բանում: Վատ հատկանիշներից է վատատեսությունը, անգամ երբ ամեն ինչ հիանալի է: Հաճախ այս մարդիկ բարձր ինտելեկտ են ունենում, իշխող են և երբեմն նաև որոշ չափով դաժան:
Определяем его характер по рубашке!Կարմիր ընտրում են շփվող, համարձակ, էմոցիոնալ, առանց կոմպլեքսների տղամարդիկ: Նրանք արագ նյարդայնանում են, բավականին կոմֆլիկտային մարդիկ են: Դրա հետ մեկտեղ իրենց անունը շատ հաճախ կապվում է բարեգործության հետ. նրանք հեշտորեն զոհաբերում են իրենց հանուն մյուս մարդկանց: Ճիշտ է` երբեմն զոհաբերության նժարը թեքվում է դեպի եսասիրություն, քանի որ նրանք ծայրահեղությունների մարդիկ են: Հիանալի սիրեկաններ են` կրքոտ և բռնկուն:

 

Մանրամասները այստեղ` http://blognews.am/arm/news/84878/oroshum-enq-txamardu-bnavorutyuny-yst-vernashapiki.html

Դիտվել է 4977 անգամ

online-tv.am

Լրահոս