Ճանապարհային ոստիկանության մայորը Երևանում վրաերթի է ենթարկել 14-ամյա երեխային . ՖՈՏՈՇԱՐՔ
19:30 05.06.2013
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 4-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում էshamshyan.com-ը, ժամը 13:20-ի սահմաններում Բաղյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց Երևան քաղաքի բնակիչ, 45-ամյա Ղուկաս Եսայանը, վարելով իրեն ամրակցված Toyota մակնիշի 744 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Նանսենի փողոցի բնակիչ, 14-ամյա Ռազմիկ Սարգսյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն և երեխային շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, ստացել է կոտրվածք և այս պահին հետազոտվում է բժիշկների կողմից, իսկ երեխան սովորում է թիվ 135 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում: Գ. Շամշյանը հայտնում է, որ վարորդ Ղ. Եսայանը աշխատում է Ճանապարհային ոստիկանությանն ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակում՝ որպես ավագ տեսուչ, կոչումով ոստիկանության մայոր է: Ըստ ֆոտոլրագրողի տեղեեկությունների՝ ավագ քննիչ Ա. Մարգարյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հատուկ քննչական ծառայություն:




Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Արտակ Բուդաղյանն արդեն խոսում է . ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Սյունիքի մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը ուղեղի կաթված է ստացել
-
Սուրիկ Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել. Զինդատախազ
-
ԲԱՑԱՌԻԿ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Սուրեն Խաչատրյան. Իսկ եթե քո տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիր
-
Կարկտից տուժած գյուղացիները աջակցություն դեռ չեն տեսնում . ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Ֆիլիպ Կիրկորովը սիրու՞մ է հայերին և Հայաստանը, թե՞ ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Մերկ քնելու առավելությունները
-
Արտակ Բուդաղյանի վիճակը կայունանում է
-
Հռոմի պապը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Անչափ գեղեցիկ և հուզիչ սիրո խոստովանություն լսարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Պամելա Անդերսոնի մասնակցությամբ գովազդն արգելվել է չափազանց «սեքսուալության» համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
«Սերժ, տվածդ թոշակը գլխիդ կպնի». Թոշակն ուշացել է, գյումրեցիք՝զայրացել
-
Ավետիք Բուդաղյանի հոգեհանգստի արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Հարազատները պնդում են, որ Ավո և Արտակ Բուդաղյանները հարբած չեն եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Կաթ տեղափոխող GAZ 53 մակնիշի բեռնատարը Գորիսում վթարի է ենթարկվել. կա զոհ. ՖՈՏՈՇԱՐՔ
-
Դատարանը Սյունիքի մարզպետ Լիսկայի տղային ու թիկնապահին կալանավորեց
-
Եղանակի տեսություն
-
Սյունիքի մարզպետ կնշանակվի Վարդան Ավետիսյանը
-
Մխիթարյանի ելույթը՝ Չեմպիոնների Լիգայում
-
«Կարկտահարված գյուղացիները» լքում են երկիրը