loading...

Մահացել է Արամեի հայրը

17:54 07.08.2013

www.esyes.am. Oգոստոսի 5-ին Դոնի Ռոստովի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում 59 տարեկանում մահացել է երգիչ Արամեի հայրը` Մարատ Եղիազարյանը:
Նա տարիներ առաջ սրտի կաթված էր տարել և ամեն տարի Ռոստով էր գնում՝ սրտաբանական բաժանմունքում ստացիոնար բուժման կուրսեր անցնելու: 
Օգոստոսի 4-ին հիվանդանոցում Մարատ Եղիազարյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Բժիշկները մինչև օգոստոսի 5-ի առավոտյան պայքարել են նրա կյանքի համար, բայց, ցավոք, չի հաջողվել փրկել պրն Եղիազարյանի կյանքը:

Արամեն նույնպես երեկ մեկնել է Ռոստով:
Այսօր` օգոստոսի 6-ին, Մարատ Եղիազարյանի դին ինքնաթիռով կտեղափոխվի Հայաստան:

 

 

 

 

 

Նյութի աղբյուր` http://www.esyes.am/index.php/news/article/view/5/7340/

Դիտվել է 8702 անգամ

online-tv.am

Լրահոս