loading...

Մահվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. վարորդը դիմել է փախուստի

15:51 05.06.2013

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ՝ հունիսի 4-ին, ժամը 22:00-ի սահմաններում, Սևան-Գավառ ավտոճանապարհի 3,5 կմ հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Լուսաբացին Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացածը Սևան քաղաքի բնակիչ, 79-ամյա Սաշա Առաքելյանն էր: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական-քննչական համալիր գործողություններ՝ հայտնաբերելու համար մահվան ելքով վրաերթ կատարած վարորդին և նրա վարած տրանսպորտային միջոցը:

Դիտվել է 2088 անգամ

online-tv.am

Լրահոս