loading...

Մանրամասներ Դիանա Սիրունյանի առողջական վիճակի մասին

12:57 20.08.2012

Քիչ առաջ Հանրապետական հիվանդանոցի բժիշկները հայտնեցին, որ Սուրեն Սիրունյանի դստեր` Դիանա Սիրունյանին հետազոտելու նպատակով շուտով Առողջապահության նախարարի հանձարարությամբ արտակարգ խորհրդակցություն կհրավիրվի` հայաստանյան լավագույն մասնագետների մասնակցությամբ:


Դիանայի մոտ բարդ է իրավիճակը, քանի որ գլխուղեղում արյուն է հավաքվում: Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Դիանայի վիճակը գնահատվում է ծայրահեղ կայուն ծանր: Նրա պատռված թոքերին միացված են դրենաժներ, գլուխը այտուցված է, դեմքը ամբողջությամբ վնասված, միացված են արհեստական շնչառական սարքեր:

Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի մահվան լուրն իմանալուց հետո Սիրունյանի միակ դուստրը` 16-ամյա Դիանա Սիրունյանը ինքնասպանության փորձ է արել, նետվելով շենքի հինգերորդ հարկի պատուհանից:

Նյութի աղբյուր` 1in.am

 

Դիտվել է 1527 անգամ

online-tv.am