loading...

Մաշտոցի պողոտայում բախվել են փաստաբանի, Ֆինանսների նախարարության և ՀՀ-ում Կորեայի հյուպատոսի ավտոմեքենաները. ՖՈՏՈՇԱՐՔ

17:04 30.05.2013

Այսօր՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Գրանդ Քենդի» խանութի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Գիվի Հովհաննիսյանի վարած «Volkswagen Golf» մակնիշի 24 LL 616 համարանիշի, 27-ամյա Հայկ Մելիք-Ստեփանյանի վարած «Kia Optima» մակնիշի 015 LL 10 համարանիշի և 35-ամյա Էմիլ Ավետիսյանի վարած «Mercedes S 500» մակնիշի՝ 40 T 013 AM համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է shamshyancom-ը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ: Կարճ ժամանակում ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Այս պահին 1-03 շտապ օգնության բրիգադը բժշկական օգնություն է ցուցաբերում անչափահաս մի տղայի: Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, «Mercedes»-ի վրայից համարանիշները հանել էին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Volkswagen»-ի վարորդ Գ. Հովհաննիսյանը փաստաբանների պալատի փաստաբան է, «Kia»-ի համարանիշները հաշվառված են Ֆինանսների նախարարության հաշվեկշռում, իսկ «Mercedes»-ը սպասարկում է Հայաստանում Կորեայի հանրապետության հյուպատոսին:







































 



 



 

 

Դիտվել է 3272 անգամ

online-tv.am

Լրահոս