loading...

Մաստակի օգտակար հատկությունները

13:16 04.02.2013

\"\"Ճապոնացի գիտնականները պարզել են, որ նախկինում վատ սովորություն համարվող մաստակի օգտագործումը դրական ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա: Քանի որ ծամելն ակտիվացնում է մտածելու ընթացքը, մեծացնում ռեակցիաների արագությունը, 10 տոկոսով ավելացնում զգոնությունը: Ինչպես նաև ծամելու ժամանակ արագանում է ուղեղում արյան շրջանառությունը:

30 րոպե տևող թեստի ժամանակ փորձարկման մասնակիցները մաստակ են ծամել, իսկ նրանց ուղեղի աշխատանքը սկանավորվել և համեմատվել է մեկ այլ խմբի արդյունքների հետ, որն էլ ցույց է տվել, որ առաջին խմբի ցուցանիշներն ավելի լավն են եղել, քան երկրորդ խմբինը:

Ռեակցիաների արագությունը կանանց և տղամարդկանց մոտ, ովքեր ոչինչ չէին ծամում, միջինը կազմել է 545 միլիվայրկյան, իսկ նրանց մոտ, ովքեր մաստակ էին ծամում կազմել էր 493 միլիվայրկյան:

Սակայն մաստակ ծամող մարդկանց համար ավելի դժվար է եղել հիշել թվերն ու տառերը, քան նրանց համար ովքեր չեն ծամել:
 

Դիտվել է 2405 անգամ

online-tv.am

Լրահոս