loading...

Մեկ ամսում աշխատավարձի պարտքն աճել է 4 անգամ

10:42 31.05.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը հրապարակել է այս տարվա մայիսի 15-ի դրությամբ ՀՀ համայնքների աշխատավարձի գծով պարտքերի մարման պատկերը: Նախկին ամսվա` ապրիլի 15-ի համեմատ աշխատավարձի պարտքն աճել է մոտ 40 միլիոն դրամով, նախորդ տարիներից եկող պարտքը չհաշված`պարտքն աճել է մոտ 4 անգամ:

Եթե ապրիլի սկզբին ՀՀ բոլոր համայնքներում միասին կար նախորդ տարիներին կուտակված 63,859 միլիոն դրամ պարտք, ապա մայիսին` 62,11 միլիոն: Սակայն եթե ապրիլին համայնքներում կար 13,052 միլիոն դրամ պարտք, հիմա` 51,649 միլիոն դրամ: Առաջվա նման պարտքեր չունեն Արարատը, Լոռին, Կոտայքը, Վայոց Ձորն ու Տավուշը: Կարկտահարության հարցում ոչինչ չանող Արմավիրի մարզպետը ոչինչ չի արել նաև աշխատավարձի հարցում, և Արմավիրում ապրիլի 8,343 միլիոն դրամը դարձել է 11,786 միլիոն դրամ պարտք:

Գլուխ գովելու առիթ չունի նաև Գեղարքունիքի մարզպետը: Այստեղ 56,396 միլիոն դրամ պարտքը մեկ ամսում դարձել է 88,140 միլիոն դրամ: Պարտք է առավելապես Սևան քաղաքը: Սյունիքում էլ «հաջողել են» մեկ ամսում պարտքն ավելացնել 1,5 միլիոնով. ապրիլին` 5,471, հիմա` 7,133 միլիոն դրամ: Արագածոտնի մարզն է միայն, որ նոր պարտք չի կուտակել, ապրիլին ուներ 5,169 միլիոն դրամ պարտք, հիմա էլ է նույնքան:

Նյութի աղբյուր` 1in.am

Դիտվել է 1395 անգամ

online-tv.am

Լրահոս