loading...

Մուսուլմանները դաժանորեն ծեծել են 11 ամյա քրիստոնյա աղջկա

00:34 19.08.2012

11-ամյա քրիստոնյա աղջիկը կրոնական անհանդուրժողականություն ցուցաբերելու համար ձերբակալվել է: Ըստ մեղադրանքի` նա վառել է Ղուրանը սովորեցնող գրքերից մեկը` «Նուրանի Քայդան» և մնացորդները նետել աղբարկղը:

Դեպքը տեղի է ունեցել Պակիստանում: Զայրացած մուսուլմանները դաժան ծեծի են ենթարկել աղջկան և նրա մորը, իսկ մյուս հարազատներին հաջողվել է փախուստի դիմել:
Աղջիկը կալանավորվել է և ուղարկվել անչափահասների քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնել է Express Tribune կայքը:
նյութի աղբյուր`http://shamshyan.com
Դիտվել է 1304 անգամ

online-tv.am

Լրահոս