loading...

Նոր մանրամասներ Դիանա Սիրունյանից

13:37 19.08.2012

Այս գիշեր բժիշկները վիրահատել են Սուրեն Սիրունյանի դստերը՝ Դիանա Սիրունյանին:

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ` վիրահատությունից հետո Դիանայի կյանքը փրկելու համար անհրաժեշտ էր O(I) Rh− Առաջին կարգի բացասական արյուն:
Աղջկա կյանքը փրկելու համար անհրաժեշտ արյունը գտնվել է: Դիանա Սիրունյանի հարազատները շնորհակալություն են հայտնում հասարակությանը աջակցության համար, բոլոր նրանց, ովքեր դեռ այժմ էլ շարունակում են այցելել Հանրապետական հիվանդանոց` անհրաժեշտ արյուն տրամադրելու նպատակով:

Հիշեցնենք, որ երեկ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո նրա միակ դուստրը` 16-ամյա Դիանա Սիրունյանը ինքնասպանության փորձ է արել, նետվելով շենքի հինգերորդ հարկի պատուհանից:

Նյութի աղբյուր` 1in.am
Դիտվել է 1220 անգամ

online-tv.am

Լրահոս