loading...

Նոր մանրամասներ Սոչի-Երևան միկրոավտոբուսի վթարից

07:16 12.09.2013

 YerevanNews.am 5 մարդ, այդ թվում նաև` ութամյա երեխան մահացել են այս գիշեր Կրասնոդարի շրջանում «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի վրա «Mersedes» մակնիշի ավտոբուսի և ГАЗ-53 բեռնատար ավտոմեքենային բախման արդյունքում: Այս մասին Итар Тасс-ին հայտնել են ՆԳՆ շրջանային գլխավոր վարչության մամլո ծառայությունից: «Եվս 7 մարդ տեղափոխվել են տեղի կենտրոնական շրջանային հիվանդանոց»,- ավելացրել է վարչությունը: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Գուլկեվիչյան շրջանում 02:40 րոպեին: «Սոչիից Երևան ուղևորվող ավտոբուսում եղել է 15 մարդ, բոլորը Հայաստանի քաղաքացի»,- նշել են ոստիկանությունում: Ինչպես նշել է ավտոբուսի վարորդը, «նրան կուրացրել է հանդիպակաց ավտոմեքենայի լուսարձակների լույսը, ինչի պատճառով ուշ է նկատել իր առջև հայտնված բեռնատարին և չի հասցրել արգելակել չնայած ցածր արագության»:
Նյութի աղբյուրը `
http://yerevannews.am/?p=13387&l=am%2Fnor+manramasner+sochi-erevan+mikroavtobusi+vtaric

Դիտվել է 3468 անգամ

online-tv.am

Լրահոս