loading...

Շիրակի մարզում Mercedes-ը 25 մետր գլորվել է ձորը. կա 1 զոհ,1 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

18:24 12.09.2013

shamshyan.com  Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ 19-ամյա Ավետիք Չալյանը, վարելով Mercedes մակնիշի ավտոմեքենա, Արթիկ-Հոռոմ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ Նոր Կյանք գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 25 մետր գլորվել ձորը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Չալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկի բժշկական կենտրոն, իսկ ուղևոր` Արթիկ քաղաքի բնակիչ, 18-ամյա Ջիմի Գրիգորյանը տեղում մահացել է:

 

 

Մանրամասները այստեղ` http://shamshyan.com/arm/2013-09-12-crash-shirak-mercedes.html

Դիտվել է 2382 անգամ

online-tv.am

Լրահոս