loading...

Շուշաննա Թովմասյանը կտրուկ փոփոխությամբ կներկայանա նոր եթերաշրջանում

17:42 11.09.2013

esyes.am  Սերիալային դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, ում հեռուստադիտողները ճանաչեցին և սիրեցին «Դժվար ապրուստ» սերիալից, հասարակության մեջ տպավորվել է որպես խեղճ, միշտ լաց լինող, տխուր և դժբախտ աղջիկ: Սերիալի ավարտից հետո Esem.am-ին տված բացառիկ հարցազրույցում Շուշաննան ասել էր, որ ցանկանում է բոլորովին այլ կերպարով ներկայանալ հեռուստադիտողներին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ռեժիսորները, սակայն, շարունակում էին նրան առաջարկել, դերեր, որոնք կրկնում էին Էլենին: Մի շարք առաջարկներ մերժելուց հետո դերասանուհին վերջապես ստացել է այն առաջարկը, որն իրեն շատ է հետաքրքրել. «Առաջարկն ընդունեցի առանց երկար մտածելու: Ինձ շատ հետաքրքրեց այն կերպարը, որով պետք է ներկայանամ: Չեմ ուզում փակագծերը բացել՝ թե որ նախագծում և ինչ կերպարով եմ ներկայանալու, թող անակնկալ լինի»:

 

 

Դերասանուհու փոխանցմամբ՝ ամեն ինչ կանի, որպեսզի լավ ներկայանա և հեռուստադիտողներն այս կերպարով ևս  ընդունեն և սիրեն նրան:

 Մանրամասները այստեղ` http://www.esyes.am/index.php/news/article/view/5/7667/

Դիտվել է 9729 անգամ

online-tv.am

Լրահոս