loading...

Ոստիկանական ավտոմեքենան վթարի է ենթարկվել. ՖՈՏՈՇԱՐՔ

13:17 19.08.2012

Այսօր` օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, ժամը 9-ի սահմաններում: Սեբաստիա 129 հասցեի դիմաց իրար են բախվել թիվ 42 երթուղին սպասարկող “Գազել” մակնիշի 31 97 Տ համարանիշի , “ՎԱԶ 2106” մակնիշի 02 ՏՕ 992 և “Սամանդ” մակնիշի 357 ՈՍ 02 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մալաթիա բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 անձ: Վթարի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ “Սամանդը” մեծ արագությամբ կարմիր լույսի տակով անցավ, ինչից հետո տեղի ունեցավ վթարը: Գ. Շամշյանը հայտնում է, որ “Սամանդը” պատկանում է Ոստիկանության պետական պահպանության միավորմանը:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ովքեր մի քանի ժամ փորձում էին տարածքը մաքրել խցանումից : Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժնի քննիչ Արթուր Գալոյանը:

 
 
 
 
 
Նյութի աղբյուր` shamshyan.com
 
 
 
Դիտվել է 1185 անգամ

online-tv.am

Լրահոս