loading...

Պարզվել է Աշտարակի ճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի վիրավորների ինքնությունը . ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:25 11.09.2013

shamshyan.com  Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի փաստով: Պարզվել է, որ Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի բնակիչ, 28-ամյա Վահան Մինասյանը, ВАЗ 2106 մակնիշի 23 ԼՏ 548 համարանիշի ավտոմեքենան վարել է Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ, 34-ամյա Գագիկ Պապիկյանը, իսկ ВАЗ 2106 մակնիշի 34 TՍ 307 համարանիշի ավտոմեքենան վարել է Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ, 48-ամյա Գարեգին Սուքիասյանը: Հիվանդանոց էին տեղափոխվել Գ. Սուքիասյանը, նրա ուղևորներ՝ Աղձք գյուղի բնակիչներ, 43-ամյա Տիգրան Սուքիասյանը, 18-ամյա Անի Սուքիասյանը և Զավեն Գրիգորյանը, ում տվյալներն ու տարիքը ճշտվում է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով մեքենաների դետալները վնասել են նաև համընթաց երթևեկող, Արագածոտնի մարզի Զովասար գյուղի բնակիչ, 47-ամյա Մարտին Վարդանյանի վարած Mercedes մակնիշի 30 ՕT 435 համարանիշի ավտոմեքենան՝ պատճառելով նյութական վնաս: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 10-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Մուլտի գրուպ» ընկերության դիմաց: Ժամը 14:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի 22 VM 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդն Աշտարակից Երևան ընթանալիս դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «ВАЗ 2106» մակնիշի 23 ԼՏ 548 համարանիշի ավտոմեքենային, որից հետո «Mercedes»-ը բախվել էր մեկ այլ «ВАЗ 2106» մակնիշի 34 ՏՍ 307 համարանիշի ավտոմեքենայի:

 

Մանրամասները այստեղ` http://shamshyan.com/arm/2013-09-11-crash-ashtarak-mercedes-lada.html

Դիտվել է 3636 անգամ

online-tv.am

Լրահոս