loading...

Պարզվում են 23-ամյա տղայի՝ 4-րդ հարկից ընկնելու հանգամանքները. shamshyan.com

13:12 03.02.2017

Աղբյուրը՝ shamshyan.com-ի  Երեկ՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 1 հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երիտասարդ տղայի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ քաղաքացին տեղափոխվել է Խորենացի փողոցի թիվ 15 շենքի բակից և նա Երևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Հակոբ Սարգսյանն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 4-րդ հարկի պատուհանից վայր է ընկել։ Բժիշկները հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ հայտնել, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։   ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ և ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԴԻՏԵՔ ԱՅՍՏԵՂ` http://online-news.am/
 

Դիտվել է 2738 անգամ

online-tv.am

Լրահոս