loading...

Ջրային սառույց հայտնաբերելու համար ԼՈՒՍԻՆԸ փորելու են

13:00 13.07.2013

2017 թվականին նախատեսված «Լուսին-27» կամ «Լուսին-Ռեսուրս» վայրէջքային մոդուլը հագեցած կլինի փորող հարմարանքներով, որոնք նախանշված կլինեն Լուսնի Հարավային բևեռում ջրային սառույց փնտրելու համար, գրում է globalscience.ru-ն:

Գիտաարտադրական միավորման ղեկավարը հստակեցրել է, որ Լուսնի մակերեսին սառույց դժվար թե գտնվի, քանի որ վակուումային պայմաններում ամեն ինչ գոլորշիանում է: Սակայն հնարավոր է հայտնաբերել շերտ, որն իր խորքերում սառած ջրի ինչ-որ տոկոս կպարունակի:

Միավորման ղեկավար Վիկտոր Խարտովի խոսքով՝ ջրի պարունակությամբ գրունտներ կարող են լինել Լուսնի մակերևույթից 2 մետր խորության վրա:

Նա նաև նշել է, որ «Լուսին-27» առաքելության բարեհաջող ավարտը թույլ կտա մոտ ապագայում լուծել Լուսնից Երկիր կոշտ ջրով գրունտ տեղափոխելու հարցը:

Նյութի աղբյուր` http://www.1in.am/arm/armenia_society_198767.html

Դիտվել է 3191 անգամ

online-tv.am

Լրահոս