loading...

Ռոնալդուն ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ

11:32 11.07.2013

Պորտուգալիայի մարզական լրագրողների միությունը 7-րդ անգամ ընտրություն է կատարել Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Քրշտիանու Ռոնալդուի օգտին՝ վերջինիս ճանաչելով Պորտուգալիայի՝ արտերկրում հանդես եկող լավագույն մարզիկ:

Անցած տարի լավագույնի կոչմանն արժանացել էր «Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով ընթացիկ ամռանը տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի»:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն մրցանակին արժանացել է 2006-2011 թվականներին:

Անցած մրցաշրջանում պորտուգալացին «բլանկոսներ»-ի կազմում անցկացրած 55 խաղերում դարձել է 55 գոլի հեղինակ:

 

Նյութի աղբյուր` http://sport.1in.am/arm/sport_ssfootball_198196.html

Դիտվել է 3809 անգամ

online-tv.am

Լրահոս