Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսուա Օլանդին
14:55 13.07.2013
Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին:
Ուղերձում, մասնավորապես ասվում է.
Մեծարգո պարոն Նախագահ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի` Հուլիսի 14-ի առթիվ:
Համոզված եմ, որ հայ-ֆրանսիական ավանդական բարեկամության վրա հիմնված՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ եվրոպական և միջազգային կառույցների շրջանակներում ձևավորված սերտ համագործակցությունը, տարբեր ոլորտներում հաստատված դինամիկ կապերը, միջխորհրդարանական և ապակենտրոնացված ամուր փոխգործակցությունը մեր համատեղ ջանքերի շնորհիվ առավել կամրապնդվեն:
Վերստին շնորհակալություն եմ հայտնում այն հետևողական ջանքերի համար, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, գործադրում է ի նպաստ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման և մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության ամրապնդման, համագործակցության զարգացման: Ս. թ. հունիսի 18-ին Էնիսկիլենում Ձեր, Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահների կողմից արված համատեղ հայտարարությունն այդ կարևոր ջանքերի ևս մեկ արտահայտությունն է:
Մեծարգո պարոն Նախագահ,
Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա նոյեմբերին մեր հանդիպումը Փարիզում և սիրով սպասում եմ Ձեզ պետական այցով հյուրընկալելու Հայաստանում` համոզված լինելով, որ այն նոր լիցք կհաղորդի Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդմանը և մեր ժողովուրդների բարեկամության խորացմանը:
Կրկին շնորհավորում եմ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ` մաղթելով Ձեզ հաջողություններ, իսկ ֆրանսիացի ժողովրդին` բարօրություն:
Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»:
Նյութի աղբյուր` http://www.1in.am/arm/armenia_politics_198727.html
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Նորվան արք. Զաքարեանի հրաժարականի նամակը՝ Ամենայն հայոց կաթողիկոսին
-
Ավտովթարի արդյունքում 9 ֆուտբոլիստներ զոհվել են
-
Սոֆի Դևոյանի երիտասարդության գաղտնիքը
-
Գյումրուց զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել
-
Շուշաննա Թովմասյանը մեկնել է հանգստի. ՖՈՏՈՇԱՐՔ
-
Արդյո՞ք Խորեն Լևոնյանի և Լիկա Մեսրոպյանի միջև սիրավեպ կա
-
«Բանակում» սերիալի Հրաչը ամուսնացել է. ՖՈՏՈՇԱՐՔ
-
«Չկա տենց բան, ես չեմ ամուսնացել». Օլգա Այվազյան
-
Ստեղծվել է կրծկալ, որը ծափահարելիս արձակվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Շողիկ ճամբարում սեռական դաստիարակության դասընթացի ժամանակ երեխաներին պոռնոֆիլմեր են ցուցադրել
-
Արմավիր քաղաքում վրաերթի է ենթարկվել 5-ամյա երեխան. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
-
«Երևան» երգի բառերի համար սպառնացել են Ռեինկարնացիա խմբի Ռոլանդին
-
Կասյան փողոցում իրար են բախվել ճանապարհային ոստիկանության մեքենան և մոտոցիկլետը . ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
ՆՈՐ ԳՅՈՒՏ. Աթարով հրավառություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Օձը խայթել է 15-ամյա տղային
-
Մայրը երեխային կրծքով կերակրելու ժամանակ մկրատով 90 անգամ հարվածել է նրան
-
Սիրուշոյի նմանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Ինչպես կարելի է կռահել, որ ձեր սիրելին ձեզ դավաճանում է
-
Ռենկարնացիայի նոր տեսահոլովակը
-
Այսօր շոկոլադի միջազգային օրն է