Սյունիքի մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը ուղեղի կաթված է ստացել
19:12 05.06.2013
Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան դիմաց հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի և նույն միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, երեկ ուղեղի կաթված է ստացել, այս մասին Tert.am-ը տեղեկացավ Բուդաղյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներից:
69-ամյա Էմիլ Բուդաղյանին հիվանդանոց չեն տեղափոխել, քանի որ նա հրաժարվել է, բայց տնային պայմաններում կաթիլային են միացրել, բուժում են իրականացնում: Երեկվանից Էմիլ Բուդաղյանը անկողնային վիճակում է:
Նշենք, որ Բուդաղյանների ընտանիքն ունի շինարարական ընկերություն, որը հիմնել է Էմիլ Բուդաղյանը, իսկ վերջին տարիներին ընկերությունը տնօրինել է սպանված Ավետիք Բուդաղյանը:
Հիշեցնենք, որ հրազենային վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանն այժմ զինվորական հոսպիտալում է, և այսօրվա դրությամբ նրա վիճակը շարունակում է ծանր գնահատվել՝ գրեթե առանց փոփոխության:
Ինչպես իր Facebook-յան էջում գրել էր ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ևս մեկ վիրահատական միջամտության հավանականությունը մեծ է:
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Սուրիկ Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել. Զինդատախազ
-
ԲԱՑԱՌԻԿ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Սուրեն Խաչատրյան. Իսկ եթե քո տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիր
-
Կարկտից տուժած գյուղացիները աջակցություն դեռ չեն տեսնում . ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Ֆիլիպ Կիրկորովը սիրու՞մ է հայերին և Հայաստանը, թե՞ ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Մերկ քնելու առավելությունները
-
Արտակ Բուդաղյանի վիճակը կայունանում է
-
Հռոմի պապը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Անչափ գեղեցիկ և հուզիչ սիրո խոստովանություն լսարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Պամելա Անդերսոնի մասնակցությամբ գովազդն արգելվել է չափազանց «սեքսուալության» համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
«Սերժ, տվածդ թոշակը գլխիդ կպնի». Թոշակն ուշացել է, գյումրեցիք՝զայրացել
-
Ավետիք Բուդաղյանի հոգեհանգստի արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Հարազատները պնդում են, որ Ավո և Արտակ Բուդաղյանները հարբած չեն եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Կաթ տեղափոխող GAZ 53 մակնիշի բեռնատարը Գորիսում վթարի է ենթարկվել. կա զոհ. ՖՈՏՈՇԱՐՔ
-
Դատարանը Սյունիքի մարզպետ Լիսկայի տղային ու թիկնապահին կալանավորեց
-
Եղանակի տեսություն
-
Սյունիքի մարզպետ կնշանակվի Վարդան Ավետիսյանը
-
Մխիթարյանի ելույթը՝ Չեմպիոնների Լիգայում
-
«Կարկտահարված գյուղացիները» լքում են երկիրը
-
Բուդաղյանները սա կուլ չեն տա
-
Կպատժվի՞ մարզպետը, թե՞ էլի «կնստեն» ուրիշները