Սուրբ Հովսեփ հիվանդանոցում մահացած կնոջը դիահերձելու ժամանակ կինը բացել է աչքերը
16:55 11.07.2013
Սուրբ Հովսեփի հիվանդանոցի բժիշկները պատրաստվել են սկսել մահացած կնոջ դիահերձումը, երբ վիրահատական սեղանին պառկած կինը բացել է աչքերը:
Այդ սխալը հիվանդանոցի համար արժեցել է 6000 դոլարի տուգանք: Չնայած դա նմանատիպ առաջին դեպքը չէ: 2011-ին նույն հիվանդանոցը 16.000 դոլար էր վճարել, երբ առանց հսկողության թողնված հիվանդ կինն ընկել և վնասել էր գլուխը:
41-ամյա Քոլին Բերնսը տեղափոխվել էր հիվանդանոց չափից շատ թմրանյութեր օգտագործելուց հետո: Մի շարք սխալ ախտորոշումներից հետո բժշիկները որոշել են, որ նա մահացել է և սկսել են նրա օրգանների հեռացման վիրահատությունը:
Հետաքննությունը պարզել է, որ երբ Բերնսը ժամանել է հիվանդնոց, բժիշկներն անհրաժեշտ պրոցեդուրաները չեն արել, որոնք կխոչընդոտեին օրգանիզմի կողմից թմրանյութերի կլանմանը: Բժիշկները նաև անհրաժեշտ մանրամասնությամբ չեն իրականացրել ուղեղի սքանավորումը, իսկ հետո որոշել են, որ Բերնսի ուղեղը մահացած է, երբ իրականում նա կոմայի մեջ է եղել։
Այն բանից հետո, երբ բժիշկները հաստատել են ուղեղի մահանալու հանգամանքը, նրա ընտանիքը համաձայնել է անջատել հիվանդին կենսաապահովման սարքերից և նվիրաբերել օրգանները: Բայց նախքան վիրահատությունը բուժքույրը ռեֆլեքս-թեստեր է կատարել ու պարզել է, որ Բերնսի ուղեղը դեռ արձագանքում է:
Բուժքույրը տեղյակ է պահել բժշկին, սակայն նա անտեսել է այդ հանգամանքը: Վիրահատությունը չեղյալ էր հայտարարվել միայն այն ժամանակ, երբ վիրահատական սեղանին պառկած կինը բացել էր աչքերը:
Բացի տուգանքից, հիվանդանոցը պարտավորվել է խորհրդատուների վարձել, որոնք կօգնեն բժիշկներին ճշգրտորեն ախտորոշել ուղեղի մահը:
Նյութի աղբյուր` http://www.1in.am/arm/more_entertainment_198037.html
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Ռիհաննան հարբած վիճակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Ռոնալդուն ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ
-
Հանրապետությունում սպասվում է կարճատև անձրև
-
Այս օրերին գնաճը նոր թափ է հավաքում
-
Ինչպես է հարստանում Տիգրան Սարգսյանը
-
Արարատյան դաշտը` ջրազրկման վտանգի առջև
-
Կիսամերկ կինը` Արցախի փողոցում
-
100 հազար դոլար՝ Աննա Սեդոկովայի հետ մեկ գիշերվա համա՞ր. ՖՈՏՈՇԱՐՔ
-
Փոքրիկին հաջողվեց աբորտից հետո ողջ մնալ
-
Արմավիրի մարզում` ավտովթարի հետևանքով փոխմարզպետը տեղափոխվել է հիվանդանոց
-
Շարֆը գլխին գեղեցիկ կապելու ձև
-
Հայազգի գյուտարարը այպես է արել, որ ջուրն այրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Բիո ծխախոտներ, որոնց ֆիլտրերի մեջ ծաղիկների սերմեր կան
-
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ. Տղամարդու, որ տեսակն է ձեզ համընկնում
-
Նոր Եդեսիա գյուղով հոսող ջրանցքի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել
-
200-ից ավելի գյուղացիներ փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Սպիտակի քաղաքապետը հարվածել է քաղաքացուն
-
Նորագավիթում տղամարդը ընկել է էլեկտրագնացքի տակ
-
Ինչպիսի՞ ոճային փոփոխություններ է կատարել Սոֆի Մխեյանը. ՖՈՏՈՇԱՐՔ
-
Ինչպե՞ս է Լիլուն նշել իր ծննդյան տարեդարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ