Սոֆի Դևոյանի երիտասարդության գաղտնիքը
21:36 12.07.2013
Պարուհի, պարուսույց, դերասանուհի, հաղորդավարուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սոֆի Դևոյանն օրեր առաջ` հուլիսի 8-ին, դարձավ 64 տարեկան: ArmStar.am-ը մի փոքր ուշացումով շնորհավորեց Սոֆի Դևոյանին և հարցազրույց ունեցավ նրա հետ:
«Ես սիրում եմ իմ ծնունդը և նշում եմ սովորաբար, բայց թատրոնի հետ հիմնականում: Այս տարի թատրոնի իմ ընկերներն այստեղ չէին, այդ իսկ պատճառով որոշեցինք ծնունդս տեղափոխել ամսի 16-ին կամ 17-ին»,- ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Սոֆին: Թեև առանձնապես մեծ շուքով այս տարի դեռ չեն տոնել ծնունդը, բայց պարուհին իր ամուսնու հետ միասին ժամանակ է անցկացրել իրենց ակումբում, որտեղ հաճախակի են լինում. «Ամուսնուս հետ միասին երեկոյան գնացինք Ակումբ 11»:
Իր ողջ կյանքի ընթացքում Սոֆի Դևոյանը ստացել է ամենատարբեր նվերներ, բայց խոսակցության ընթացքում մտաբերեց դրանցից ամենաօրիգինալը. «Շատ տարբեր նվերներ եմ ստացել իմ ողջ կյանքի ընթացքում: Դրանցից ամենահիշվողը ստացել եմ տասնյակ տարիներ առաջ` Լոս Անջելեսում: Այն ժամանակ իմ երկրպագուներից մեկն ինձ մի մեծ զամբյուղ էր նվիրել, որն այնքան մեծ էր, որ 6-7 տղամարդիկ հավաքվել էին, որ կարողանային այն ներս մտցնել իմ սենյակ: Այդ զամբյուղում ամեն տեսակի էկզոտիկ մրգեր էին: Այնքա~ն շատ, որ օրեր շարունակ ես ու ընկերուհիներս այդ մրգերն ուտում էինք ու վերջը չէր երևում»,- ծիծաղով հիշեց Սոֆին:
Սոֆին պատմեց նաև, որ իր ծնունդը առիթ է ունեցել տոնելու տարբեր երկրներում. «Մի անգամ տոնել եմ Փարիզում, մի անգամ Պերուում… Առհասարակ հաճախակի այնպես էր ստացվում, որ իմ ծննդյան օրերին մենք համերգների էինք լինում տարբեր երկրներում»: Ի դեպ Սոդի Դևոյանը նվերների մասին խսելիս հիշեց նաև իր «Պարի և հոգու թատրոնի» սաներին: «Նրանք ինձ չեն լսում, սա միակ հարցն է, երբ սաներս ինձ չեն լսում, միշտ բոլոր առիթներին ինձ շնորհավորում են», -ծիծաղելով պատասխանեց Սոֆին:
Բնականաբար սիրելի տատիկին նվերներ են մատուցել նաև թոռնիկները` իրենց մայրիկի` Զարուհի Բաբայանի գլխավորությամբ: «Հարսիկս ինձ շատ օգտակար, շատ լավ նվեր է մատուցել, որը կապված է առողջության հետ: Թոռնիկներս իրենց ձեռքով պատրաստած նվերներ են ինձ մատուցել: Տղաս ևս ինձ շատ օրիգինալ նվեր մատուցեց: Բոլորն էլ շատ ուշադիր են իմ նկատմամբ»,-ավելացրեց Սոֆին:
ArmStar.am-ը պարուհու հետ զրույցի ժամանակ հետաքրքրվեց նաև, թե որն է նրա երիտասարդության գաղտնիքը: Այս 64 տարիները անզոր են եղել որևէ հետք թողնելու Սոֆի Դևոյանի գեղեցկության վրա. «Չեմ կարող ասել, թե որն է իմ երիտասարդության գաղտնիքը: Ամեն դեպքում կարող եմ ասել, որ ես պոզիտիվ մարդ եմ, ես աշխատում եմ ջնջել ամեն վատ բան և փնտրում ու տեսնում եմ միայն լավը: Մարդն առհասարակ պետք է լի լինի սիրով: Նա պետք է կարողանա նաև սեր տալ: Ես լի եմ դրական էներգիայով ու սիրով` մեծի հետ մեծ եմ, փոքրի հետ` փոքր…»,- ավելացրեց Սոֆին:
Նյութի աղբյուր` http://www.armstar.am/am/today/?n=1747
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Գյումրուց զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել
-
Շուշաննա Թովմասյանը մեկնել է հանգստի. ՖՈՏՈՇԱՐՔ
-
Արդյո՞ք Խորեն Լևոնյանի և Լիկա Մեսրոպյանի միջև սիրավեպ կա
-
«Բանակում» սերիալի Հրաչը ամուսնացել է. ՖՈՏՈՇԱՐՔ
-
«Չկա տենց բան, ես չեմ ամուսնացել». Օլգա Այվազյան
-
Ստեղծվել է կրծկալ, որը ծափահարելիս արձակվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Շողիկ ճամբարում սեռական դաստիարակության դասընթացի ժամանակ երեխաներին պոռնոֆիլմեր են ցուցադրել
-
Արմավիր քաղաքում վրաերթի է ենթարկվել 5-ամյա երեխան. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
-
«Երևան» երգի բառերի համար սպառնացել են Ռեինկարնացիա խմբի Ռոլանդին
-
Կասյան փողոցում իրար են բախվել ճանապարհային ոստիկանության մեքենան և մոտոցիկլետը . ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
ՆՈՐ ԳՅՈՒՏ. Աթարով հրավառություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Օձը խայթել է 15-ամյա տղային
-
Մայրը երեխային կրծքով կերակրելու ժամանակ մկրատով 90 անգամ հարվածել է նրան
-
Սիրուշոյի նմանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Ինչպես կարելի է կռահել, որ ձեր սիրելին ձեզ դավաճանում է
-
Ռենկարնացիայի նոր տեսահոլովակը
-
Այսօր շոկոլադի միջազգային օրն է
-
35-ամյա կինը փորձել է Կիևյան կամրջից ցած նետվել
-
Նազենի Հովհաննիսյանը առօրեայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Նկարիչ փիղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ