loading...

Վանաձորի բանտում կալանավորը 55 հատ մեխ է կուլ տվել

13:39 27.06.2013

Հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել կալանավոր Վլադիսլավ Եդիգարովը, ով ի նշան բողոքի՝ մահճակալի համար որպես ցանց հանդիսացող երկաթից 50-ից ավելի դետալներ է կուլ տվել: Այսօր՝ հունիսի 26-ին նրան վիրահատել են և ստամոքսից դուրս են բերել ողջ երկաթները: ՔԿՀ-ից հայտնել են, որ կալանավորները հիմնականում բողոքում են հիմնարկի պետ Արտյոմ Մխոյանի անմարդկային վերաբերմունքից, ում կալանավայրում արդեն անուն են «կպցրել»՝ «Կապույտ Մորուք»՝ Շառլ Պերոյի հայտնի հեքիաթի չար ու դաժան հերոսի անունով: Ի դեպ, բանտի պետը երեկ է իմացել այդ ամենի մասին և հրահանգել է, որ «թո՛ղ սոդայաջուր խմեցնեն կալանավորին, ինչից հետո սրտխառնոց կառաջանա, և կուլ տված երկաթները փսխման միջոցով դուրս կգան»: Եվ միայն այսօր, երբ կալանավորի վիճակը վատացել է, բանտապետի մոտ գութ է առաջացել և վերադասի հետ քննարկելով իրավիճակը՝ կալանավորին, ով ի դեպ Բաքվի փախստականներց է, տեղափոխել են հիվանդանոց:

Նյութի աղբյուր` http://shamshyan.com/arm/2013-06-26-vanadzor-bant.html

Դիտվել է 5624 անգամ

online-tv.am

Լրահոս