loading...

Վարդուհի Վարդանյանն այսօր կդառնար 37 տարեկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

16:49 27.06.2013

Այսօր երգչուհի Վարդուհի Վարդանյանը կդառնար 37 տարեկան, եթե 2006 թվականին չըդհատվեր նրա կյանքը: Չնայած նրա մահվանից անցել է արդեն 7 տարի, սակայն նրա երգարվեստի սիրահարներն ու ընկերները չեն մոռանում նրան:

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել և արել հետևյալ գրառումը.

«Թութ ջան, քո բարի ծնունդը շնորհավոր թող լինի, մեր լուսավոր աղջիկ, մեր պայծառ աստղ: Այսօր էլի մեզ հետ էիր ու շատ ենք ծիծաղել մեր անհավանական պատմությունների վրա, որոնց վրա միշտ ծիծաղում էինք: Հիշում ենք, սիրում ու անչափ կարոտում»:

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը գրել է. «Ծնունդդ շնորհավոր Թութուշս…. Քեզ շատ եմ կարոտել (((»

Երգի թատրոնի հաղորդավարուհի, երգերի հեղինակ Անիտա Հախվերդյանը գրել է.«Թութուշի ամեն արարքի մեջ մարդ կար. բեմ դուրս գալու, հումոր անելու, լաց լինելու, արդարության համար դոշ տալու, ջղայնանալու, ուտելու ու դիետա պահելու, դիմացինին սիրտ տալու,մարդկանց բարիշացնելու, սուր անկյուններ հարթեցնելու...Թութուշի ամեն արարքի մեջ կար սեր, որի հիմա մեզ պակասում է»:

Երգչուհու կյանքն ընդհատվեց ավտովթարի պատճառով, դժբախտ պատահարը տեղի  ունեցավ Սևան-Երևան ավտոմայրուղու վրա, երբ նա վերադառնում էր Մարտունի քաղաքում տեղի ունեցած համերգից: Վարդուհու վերջին խոսքերը եղել են. «Ես ձեզ անչափ սիրում եմ»: 

Նյութի աղբյուր` http://www.armstar.am/am/today/?n=1650

 

 

Դիտվել է 5657 անգամ

online-tv.am

Լրահոս