loading...

Քիչ առաջ փլուզում է տեղի ունեցել Զվարթնոց օդանավակայանում

13:24 06.06.2013

Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ փլուզում է տեղի ունեցել Զվարթնոց օդանավակայանում. փլվել է VIP կոչվող հատվածի տանիքը, որի տակ կան մեծ թվով ավտոմեքենաներ:

Այս պահին փրկարարներն ու օդանավակայանի աշխատակիցները աշխատանքներ են կատարում, որպեսզի պարզեն, թե արդյոք փլուզման տակ մարդիկ կա՞ն, թե՝ոչ:

Դեպքի վայր են ժամանում նաև Երևանի շտապ օգնության, ճանապարհային ոստիկանության և ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները:







Նյութի աղբյուր` shamshyan.com

Դիտվել է 9550 անգամ

online-tv.am

Լրահոս