loading...

Քրեական գործ՝ Գյումրու նախկին քաղաքապետի դեմ

11:32 31.05.2013

«Առավոտ»-ը գրում է. «Վարդան Ղուկասյանը թեև 8 ամիս է՝ Գյումրու քաղաքապետ չէ, սակայն շարունակում է տեր կանգնել քաղաքի եկամտաբեր որոշ ոլորտների: Օրինակ՝ նախկին քաղաքագլուխը Գյումրու ներկայիս իշխանություններին ոչ մի կերպ չի զիջում քաղաքի տարբեր հատվածներում՝ կենտրոնական շուկայի մոտ, Հաղթանակի պողոտայում և 15 այլ վայրերում գտնվող ավտոկայանատեղիները:

Այդ հողատարածքները պարոն Ղուկասյանը 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրել կամ, որ ավելի ճիշտ է, ձևակերպել է մեկ անձի՝ Տարոն Գասպարյանի անուն-ազգանվամբ: Ընդամենը մի տառ P (parking) գրելով ու մեկ ժամի դիմաց մեքենայատերերից 100 դրամով գանձումով՝ նախորդ քաղաքապետի տարեկան եկամուտը, մոտավոր հաշվարկներով, կազմում է 200.000 դոլար:

Գյումրու ներկայիս փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը՝ համոզված լինելով, որ նախորդները զբաղված են ինքնիրավչությամբ, յուրացնում են տեղական տուրքը, այն հավաքում ու դնում են իրենց գրպանը, դիմել է իրավապահ մարմիններին: Շիրակի նորանշանակ դատախազ Կարեն Շահբազյանն էլ թեև մեծ դժվարությամբ, այդուհանդերձ, հանձնարարել է հարուցել քրեական գործ»:

Նյութի աղբյուր` 1in.am

Դիտվել է 1785 անգամ

online-tv.am

Լրահոս