loading...

10-ամյա աղջիկը մահացել է խմբակային բռնաբարության պատճառով

15:14 27.06.2013

Երեկ Մումբայի հիվանդանոցում մահացել է մանկահասակ դպրոցականը, որը մի քանի օր առաջ ենթարկվել էր խմբակային բռնաբարության: Այդ հանցագործության մեջ կասկածվում է 4 դեռահաս՝ հաղորդում է NDTV-ն:

Դեպքը տեղի էր ունեցել հունիսի 16-ին՝ Հանուման Նագարում: Այդ ժամանակ չարագործներից մեկը աշխատանք առաջարկելու պատրվակով 10-ամյա աղջկան տարել էր ոչ մարդաշատ վայր:

Տուժողը համաձայնել էր, սակայն աշխատանքի փոխարեն՝ նշանակված վայրում նրան սպասել են 4 անչափահաս հանցագործները:

Երեխան բռնաբարությունից հետո մի քանի օր ոչ ոքի չի պատմել կատարվածի մասին: Չնայած աղջկա վատ ինքնազգացողությանը՝ ծնողները չէին կարողացել դիմել բժիշկներին՝ ընտանիքի ծանր նյութական պայմանների պատճառով:

Միայն հունիսի 19-ին են երեխային տեղափոխել Վաշիի Navi Mumbai Municipal Corporation հիվանդանոց: Zeenews պարբերականի տվյալով՝ աղջիկը բռնաբարության փաստը թաքցրել է գրեթե մինչև մահը: Հունիսի 24-ին հիվանդանոց է այցելել երեխայի ընկերներից մեկը, ում էլ աղջիկը պատմել է իր հետ կատարվածը: Ծնողները, իմանալով նորությունը, դիմել են ոստիկանություն: Հունիսի 25-ին աղջիկը մահացել է:

Բռնաբարության մեջ կասկածվում են 13-16 տարեկան տղաներ:

Նյութի աղբյուր` http://www.1in.am/arm/world_event_194736.html

Դիտվել է 17995 անգամ

online-tv.am

Լրահոս