loading...

10-ամյա տղան փրկել է 4-ամյա եղբոր և տատիկի կյանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

13:56 07.08.2013

1in.am  Կոլորադո նահանգի բնակիչ 10-ամյա տղան իր 4 տարեկան եղբորն ու ծնողների տատիկներից մեկին փրկել է ճանապարհատրանսպորտային վթարից: Եվ դա շնորհիվ հմտությունների, որոնք նա ձեռք էր բերել Mario Kart ավտոարշավային խաղի միջոցով: Այս մասին հայտնում է Russia Today-ը:

Տղան նրանց հետ ընթանում էր խիտ երթևեկությամբ մայրուղով, երբ տարեց կինը, ով վարել է մեքենան, ուշագանց է եղել: Գիֆինը փորձել է նրան ուշքի բերել: Մեքենան ընթանում էր 60 մղոն/ժամ արագությամբ և առանց կառավարման ուղղակի դուրս կթռչեր հանդիպակաց գոտի, ինչը տխուր հետևանքներ կունենար:

Երեխան իրեն չի կորցրել և ղեկը ձեռքն է վերցրել: Արդյունքում ուղևորներից ոչ ոք չի տուժել:

Տղան պատմել է, որ իրեն մեքենա վարելու հարցում օգնել է Mario Kart-ը, որը շատ է սիրում խաղալ: Իրեն լավ է զգում նաև հերոսի տատիկը, որը դժվար թե այսուհետ մեքենայի ղեկին նստի:

 

Նյութի աղբյուր` http://www.1in.am/arm/world_wusa_204813.html

Դիտվել է 7548 անգամ

online-tv.am

Լրահոս