loading...

14-ամյա աղջիկը մահացել է գերհոգնածությունից

15:56 31.10.2017

Վերջին օրերին համացանցում շրջանառվում է ցավալի լուր այն մասին, թե ինչպես է 14 տարեկան ռուս երեխան պայմանագրով մեկնել Շանհայ` մոդել աշխատելու և մահացել է գերհոգնածությունից` 13-ժամյա ցուցադրությունից հետո: Այս մասին գրել է նաև The Siberian Тimes -ը, նշելով, որ Պերմ քաղաքից Վլադա Ձյուբան, որը եռամսյա աշխատանքային պայմանագրով մեկնել էր Չինաստան, հոկտեմբերի 25-ին իրեն վատ է զգացել, ջերմությունը բարձրացել է, նրան հասցրել են հիվանդանոցի վերակենդանացմա բաժանմունք, սակայն աղջիկը կոմայի մեջ է ընկել, երկու օրից` մահացել: Հաղորդվել է, որ նախնական տվյալներով աղջիկը մահացել է մինինգիտից, որը բուժումը բարդացել է գերհոգնածության պատճառով: Սակայն Վլադայի մայրը օրերս պատմել է. "Նա ինձ ասում էր, որ անընդհատ ուզում է քնել, որ սարսափելի հոգնած է": Մայրը վստահեցնում է, որ խրոնիկական հոգնածությունը աղջկա հիվանդության պատճառն է եղել: Նա խնդրել է աղջկան անհապաղ դիմել բժիշկներին: Մայրը նաև պատմել է, որ աղջիկը պայմանագրի շրջանակներում բժշկական ապահովագրություն չի ունեցել: 
Ինչպես նշում է աղբյուրը, աղջկա մահը բարձրացնում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ, մոդելների աշխատանքի չարաշահումը` առանց ծնողների կամ խնամակալների ներկայության:
Նյութի աղբյուր՝ Zham.am

Դիտվել է 1538 անգամ

online-tv.am

Լրահոս