loading...

2018-ին սպասվում են փոթորիկներ, հրդեհներ. Տարին անառակության և այլասերության տարի է. աստղաբան՝ Լուսյա Հակոբյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

15:41 09.01.2018

1in.am-ը գրում  է  «2018 թվականը վտանգավոր տարի է լինելու։ Նրանք, ովքեր 2017-ին շլացուցիչ հարսանիքներ արեցին, ճոխ սեղաններ գցեցին, 2018-ին չի բացառվում, որ սնանկանան։ 2018-ին ամբողջ աշխարհում սկսվելու է օլիգարխների անկման շրջան։ Մոտեցել է հատուցման, մաքրման ժամանակաշրջանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց աստղագուշակ Լուսյա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ 2018-ը վատ տարի է լինելու արաբական երկրների համար։ Նավթի գինը բարձրանալու է, դոլարի գինը բարձրանալու և տատանվելու է. Հայաստանում էլ գնաճ է սպասվում։ Սպասվում են փոթորիկներ, հրդեհներ, եղանակը կտաքանա։ «Տարին կոչվում է կրիմինալ տարի, անառակության և այլասերության տարի։ Ինչքան հանցագործություններ եղել են 7 տարվա կտրվածքով, բացահայտվելու են։ Ամեն մարդ իր արժանի պատիժն է ստանալու, իսկ այդ պատիժը խիստ է լինելու։ 2018-ը կարիճի տարի է, կարիճը շատ մահեր է տալու։ Հիվանդություններ են լինելու, դավաճանություններ, սեփականությունը խլելու փորձեր, բայց դրանք բոլորը, ինչպես արդեն ասացի, իրենց խիստ պատիժը ստանալու են»,- ասաց տիկին Հակոբյանը։
Մանրամասները  այստեղ՝ http://www.1in.am/

Դիտվել է 5284 անգամ

online-tv.am

Լրահոս